Նիհարելու հինգ պարզ կանոն ամեն օրվա համար

23 հունվարի, 2023  16:24

Նիհարելու համար հարկավոր է որքան հնարավոր է շատ սպիտակուց օգտագործել նախաճաշին եւ կրճատել ալկոհոլի սպառումը, ասել է սննդաբան Մելիսա Միթրին։

Ինչպես գրել է Eat This, Not That! պարբերականը, Միթրին թվարկել է քաշը գցելու հինգ պարզ կանոն ամեն օրվա համար.

Սպիտակուցային սննդի օգտագործումը նախաճաշին։ Սննդաբանը հղում է կատարել այն հետազոտությանը, որը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition-ում, այն հաստատում է սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետաների արդյունավետությունը։ Նա ավելացրել է, որ նախաճաշին կերած սպիտակուցն օգնում է ավելի երկար ժամանակ պահպանել կուշտ լինելու զգացողությունը։ Առավելագույն չափով կրճատել ալկոհոլի օգտագործումը կամ լիովին հրաժարվել դրանից։ Ըստ Միթրիի, ալկոհոլը պարունակում է դատարկ կալորիաներ ու շաքար եւ կարող է հանգեցնել որովային փքվածության։ Բացի այդ, խմած վիճակում ավելի դժվար է խուսափել անառողջ սննդից։ Ավելի լավ է խուսափել նաեւ շաքարի մեծ պարունակությամբ ուտելիքից։ Չսխալվելու համար պետք է ուշադրություն դարձնել մթերքների բաղադրությանը։ Օրինակ, շաքար կարող է լինել հյութի, կիսաֆաբրիկատների եւ արոմատացված յոգուրտների մեջ։ Ավելի շատ ջուր խմել։ Մասնավորապես, Միթրին առաջարկում է սնունդ ընդունելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել։ «Ջուրն օգնում է բարելավել մարսողությունը, էներգիա է հաղորդում եւ զսպում է ախորժակը։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ նրանք, ովքեր ուտելուց առաջ 200 միլիլիտր ջուր են խմել, ավելի քիչ են կերել եւ ավելի բավարարված են զգացել»,- ասել է նա։ Հետեւել սեփական սննդային սովորություններին եւ ջանալ ավելի շատ շարժվել։ Միթրիի խոսքով՝ մինչեւ մարդը չգիտակցի, թե որն է իր սխալը, նիհարելու փորձերն անհրաժեշտ արդյունքի չեն հանգեցնի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում