Ճնշում իջեցնող դեղամիջոցը արդյունավետ է նաև բշտիկների դեմ

23 մայիսի, 2023  17:38

Սպիրոնոլակտոն դեղամիջոցը արդյունավետ միջոց է կանանց մոտ ակնեի բուժման համար, պարզել են Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է British Medical Journal-ում:

Հետազոտությանը մասնակցել են 18 տարեկանից բարձր ավելի քան 400 կանայք, որոնք բշտիկներ են ունեցել։ Բոլոր մասնակիցները նախկինում նույնպես ստացել են հակաբիոտիկներ բշտիկների բուժման համար: Հիվանդների կեսին տրվել է սպիրոնոլակտոն, իսկ մյուս կեսին՝ պլացեբո։ Արդյունքները ցույց են տվել, որ սպիրոնոլակտոն ընդունող կանայք երեք ամիս անց եւ վեց ամիս անց բշտիկների զգալի բարելավում են ունեցել՝ համեմատած պլացեբո ընդունող կանանց հետ: 

Սպիրոնոլակտոնն էժան դեղամիջոց է, որը տասնամյակներ շարունակ օգտագործվել է արյան բարձր ճնշումը բուժելու համար: Այն նաեւ նվազեցնում է հիմնական հորմոնի մակարդակը, որը հանգեցնում է բշտիկների զարգացմանը:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում