Գիտնականները պարզել են, որ գյուղերում երեխաները վաղ տարիքից վնասակար մթերքներ են ստանում

24 հուլիսի, 2023  14:24

Գեյզինգերից նյութափոխանակության եւ ճարպակալման կենտրոնի գիտնականները պարզել են, որ գյուղերում երեխաները վաղ տարիքից վնասակար մթերքներ են ստանում, հաղորդում է Nutrition-ը։

Գիտնականները վերլուծել են  մինչեւ երկու տարեկան ավելի քան 10 614 երեխաների տվյալներ, որոնք ապրում են  Փենսիլվանիայի գյուղերից մեկում։

Երեխաների մեծամասնությունը (53%)  ստացել է նատրիումի բարձր պարունակությամբ միս, օրինակ՝ հոդ դոգ, 37%-ը՝ աղի ուտեստներ, ներառյալ՝ կարտոֆիլի չիպսեր, իսկ մեկ երրորդը (34%)՝ թխվածքներ կամ պուդինգ։

«Հաշվի առնելով, որ այս մթերքները խորհուրդ չեն տրվում երեխաների համար, այս թվերը մտահոգիչ են: Շաքարի, ճարպի եւ նատրիումի բարձր պարունակությամբ սննդամթերքի եւ ըմպելիքների վաղ օգտագործումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ նորածինների եւ երեխաների առողջ աճի եւ զարգացման համար»,–նշել է հետազոտության հեղինակը:

Բացի այդ, այս մթերքներին վաղ ծանոթանալը կարող է նշանակել, որ շատ երեխաներ չեն ստանում բավարար քանակությամբ առողջ սնունդ, որն անհրաժեշտ է նորմալ զարգացման համար։

Նորածինների կեսից պակասը (46%) կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում օգտագործել է բացառապես կրծքի կաթ եւ կամ խառնուրդ։ Համաձայն ԱՄՆ-ի ընթացիկ սննդային ուղեցույցների՝ 100% մրգերի կամ բանջարեղենի հյութերը կարող են տրվել առնվազն մեկ տարեկան հասակում: Ավելացված շաքարով կամ նատրիումի բարձր պարունակությամբ սնունդն ու ըմպելիքները խորհուրդ չեն տրվում երկու տարեկանից ցածր երեխաների համար: Այս ուղեցույցները մշակվել են ավելորդ քաշի եւ գիրության, շաքարախտի, ասթմայի եւ այլ քրոնիկ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում