The Guardian. աղից հրաժարվելը 20 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը

28 օգոստոսի, 2023  10:35

Հարավային Կորեայի Կենպուկ համալսարանի գիտնականները պարզել են, որ աղով չհամեմված սննդակարգն օգնում է 20 տոկոսով նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը, գրում է The Guardian-ը:

Հեղինակներն օգտագործել են բրիտանական Biobank-ի տվյալները, որտեղ տեղեկություններ են հավաքվել 500 հազար բրիտանացիների առողջական վիճակի եւ սովորությունների մասին:Տվյալների այս զանգվածը վերլուծելուց հետո հետազոտողները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր երբեք աղ չեն ավելացրել իրենց սննդին, 18%-ով ավելի քիչ հավանական է եղել սրտի հետ կապված հիվանդությունների զարգացումը։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում