Գիտնականներն առաջարկել են ատամնալիցքերի փոխարեն ցողունային բջիջներով բուժել կարիեսը

31 օգոստոսի, 2023  14:08

Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն առաջարկել են ատամնալիցքերի փոխարեն ցողունային բջիջներով բուժել կարիեսը։ Այս մեթոդը կարող է ավելի արդյունավետ այլընտրանք ապահովել ավանդական ատամնալիցքերին։ Առաջարկվող տեխնիկայի մասին խոսվում է Cell կայքում:

Հետազոտողները պարզել են, որ ցողունային բջիջները կարող են վերածվել հատուկ բջիջների, որոնք ձեւավորում են ատամի էմալը եւ դենտինը։

Ամենակարեւոր արդյունքը այսպես կոչված «օրգանոիդների» ստեղծումն է. դրանք հյուսվածքների մանրադիտակային թրոմբներ են, որոնք ընդօրինակում են կենսաբանական օրգանը: Այս դեպքում օրգանոիդները կարողացել են սինթեզել էմալի բաղադրիչները։ Պարզվել է, որ առանցքային էր բջիջների երկու տեսակների ՝ էմալ ձեւավորողների եւ դենտին ձեւավորողների համադրությունը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում