Ինչպես բարելավել քնի որակը դաշտանադադարի ժամանակ

19 հոկտեմբերի, 2023  22:34

Որպես կանոն, դաշտանադադարը տեղի է ունենում 45-55 տարեկան կանանց մոտ։ Սա բնական կենսաբանական գործընթաց է, որը նշանավորում է կնոջ վերարտադրողական ցիկլի ավարտը: Այս անցումը կարող է ուղեկցվել տարբեր ախտանիշներով, այդ թվում՝ շոգի, անհանգստության և քնելու դժվարությամբ:

Mayo Clinic Women's Health կլինիկայի տնօրեն և Հյուսիսային Ամերիկայի դաշտանադադարի միության բժշկական տնօրեն դոկտոր Ստեֆանի Ֆաուբիոն ասում է, որ ապրելակերպի պարզ փոփոխությունները կարող են օգնել կանանց լավ քնել դաշտանադադարի ժամանակ, հաղորդում է Medical Xpress-ը:

Դաշտանադադարում գտնվող կանանց համար շատ կարևոր է քնի գրաֆիկ սահմանելը, նշում է մասնագետը։

Պարզ բաներ, ինչպիսիք են կոֆեինի ընդունումը և էկրանին ժամանակի սահմանափակումը, կարող են հեշտացնել քունը:

Դաշտանադադարի ընթացքում քունը բարելավելու խորհուրդներ. 

- Քնելուց առաջ խուսափել ծանր ուտելիքներից:

- Քնելուց առաջ նվազագույնի հասցնել լույսի ազդեցությունը:

- Ժամը 15:00-ից հետո չգնալ քնելու:

- Քնելուց առաջ չմարզվել

- Քնելուց առաջ հանգստացնող ծես ստեղծել :

- Հեռացրել էլեկտրոնիկան ննջասենյակից:

- Հետևել քնի ժամանակացույցին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում