Միկրոպլաստիկի կուտակումն օրգանիզմում կարող է Պարկինսոնի հիվանդության և դեմենցիայի հանգեցնել

20 նոյեմբերի, 2023  17:04

Օրգանիզմում միկրոպլաստիկի կուտակումները կարող են հանգեցնել Պարկինսոնի հիվանդության և դեմենցիայի որոշ տեսակների: Դյուկի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Սխալ վերամշակված պլատիկը վերածվում է շատ մանր մասնիկների, որոնք այնուհետև կուտակվում ջրի, սննդի և մարդկանց և կենդանիների արյան մեջ։ Այժմ մասնագետները ցույց են տվել, որ միկրո և նանոպլաստիկների ներթափանցումը կարող է մեծացնել Պարկինսոնի հիվանդության առաջացման վտանգը։

Օգտագործելով երեք տարբեր մոդելներ (փորձանոթներ, աճեցված նյարդային բջիջներ և Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մկներ) հեղինակները ցույց են տվել, որ պոլիստիրոլի նանոմասնիկները նպաստում են հիվանդության հետ կապված ալֆա-սինուկլեինի սպիտակուցի կուտակմանը: Պոլիստիրոլը սովորաբար օգտագործվում է միանգամյա օգտագործման բաժակների և պլաստիկ պատառաքաղների մեջ:

Օգոստոսին Ռոդ Այլենդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղեղում միկրոպլաստիկի կուտակումը հանգեցրել է կենդանիների վարքագծի փոփոխությունների, հատկապես՝ տարեցների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում