Գիտնականները պարզել են, թե ինչով է վտանգավոր նստակեցությունը կանանց համար

2 դեկտեմբերի, 2023  14:22

Չինացի հետազոտողները պարզել են, որ օրվա մեջ վեց ժամից ավելի նստող կանայք դաշտանադադարից առաջ զգալիորեն ավելի շատ են ենթակա արգանդի ֆիբրոմիոմայի առաջացման վտանգին։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում։

Ընդհանուր առմամբ, նստակյաց կյանք վարող կանանց մոտ արգանդի վտանգավոր նորագոյացությունների առաջացման ռիսկը դաշտանադադարից առաջ երկու անգամ ավելին է, հավաստիացրել է հետազոտողների խումբը, որն աշխատել է դոկտոր Ցյուն Մենի ղեկավարությամբ Կունմինի (Չինաստան) բժշկական համալսարանից։

«Գործոններից մեկը կարող է լինել ճարպակալումը՝ կապված նստակյաց կենսակերպի հետ, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալումը արգանդի ֆիբրոմիոմայի առաջացման գործոններից է»,- նշել են գիտնականները։

Նստակյաց կենսակերպը եւ ճարպակալումը կապված են նաեւ շրջանառվող էստրոգենի, ինչպես նաեւ այլ հորմոնների մակարդակի բարձրացման հետ, որոնք, ինչպես հայտնի է, նպաստում են ֆիբրոմիոմայի առաջացմանը, ավելացրել է մասնագետների խումբը։ Ի վերջո, ոչ շարժուն կենսակերպը կարող է հանգեցնել D վիտամինի անբավարարության, որը այդ նորագոյացությունների առաջացման գործոններից մեկն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում