Բոդիբիլդերներից քչերն են մտածում պտղաբերության համար սպիտակուցային հավելումների վնասի մասին. ուսումնասիրություն

2 դեկտեմբերի, 2023  18:48

Բոդիբիլդերները հիմնականում չգիտեն, որ սպիտակուցային հավելումները, որոնք նրանք օգտագործում են քաշ հավաքելու համար, կարող են վնասել իրենց պտղաբերությանը, ցույց է տալիս նոր ուսումնասիրությունը:

Մարզասրահ հաճախող հինգ տղամարդուց չորսը (79%) ասել է, որ օգտագործում է սպիտակուցային հավելումներ՝ որպես իրենց ֆիթնես պլանի մաս, պարզվել է հարցման մեջ:

Հետազոտողները պարզել են, որ միայն 14%-ն է մտածել այն մասին, թե ինչպես կարող են ազդել իրենց պտղաբերության վրա այս հավելումները, որոնք պարունակում են էստրոգեն կանանց հորմոնի բարձր մակարդակ:

«Չափից շատ կանացի հորմոնները կարող են խնդիրներ առաջացնել տղամարդու կողմից արտադրվող սերմնահեղուկի քանակի և որակի հետ», - բացատրեց Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի անպտղության հետազոտության դոցենտ, առաջատար հետազոտող Մեուրիգ Գալագերը։ 

«Պարզվել է, որ բազմաթիվ սպիտակուցային հավելումներ, որոնք կարելի է ձեռք բերել, աղտոտված են անաբոլիկ ստերոիդներով, որոնք, ի թիվս այլ բաների, կարող են հանգեցնել ցածր սերմնաբջիջների քանակի, ամորձիների փոքրացման և էրեկտիլ դիսֆունկցիայի», - ավելացրեց գիտնականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում