Բժիշկը ցրել է նախաճաշի մասին տարածված առասպելը

4 դեկտեմբերի, 2023  15:38

Եթե մարդը քաղցի զգացողություն չունի, ապա պարտադիր չէ նախաճաշել, ասել է բժիշկ-սննդաբան Ելենա Տիխոմիրովան, տեղեկացրել է «Газета.ру»-ն։

Նա ավելացրել է, որ առողջությանը վնաս չի պատճառվի, եթե մարդն ուտի արթնանալուց ոչ թե անմիջապես, այլ մեկ-երկու ժամ հետո, երբ քաղց զգա։ Բժշկի խոսքով՝  յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, եւ բոլորին չէ, որ հարմար է այն կանոնը, ըստ որի՝  մետաբոլիզմի համար անհրաժեշտ է առաջին սնունդն ընդունել առավոտյան։

Սննդաբանն ընդգծել է, որ հաճախ վաղ նախաճաշելուն չվարժված մարդն ուտելուց հետո էներգիա ստանալու փոխարեն իրեն հոգնած ու քնկոտ է զգում։ «Բայց եթե նա գիտի, որ նախաճաշից հետո բաց կթողնի նաեւ ճաշը, իսկ հետո՝ գիշերը, կուշտ կուտի, ապա դա վատ է»,- նախազգուշացրել է Տիխոմիրովան։

Բժիշկը հորդորել է, որպեսզի անպայման նախաճաշեն գաստրիտ եւ խոց ունեցող պացիենտները, քանի որ նրանք պետք է սնվելու բուժական ռեժիմի հետեւեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում