Դիաբետի դեղամիջոցը 5 անգամ իջեցնում է քաշի հավաքման հավանականությունը ծխելուց հրաժարվելու դեպքում. BMJ

20 դեկտեմբերի, 2023  20:26

Դիաբետի դուլագլուտիդ դեղամիջոցը նվազեցնում է քաշ հավաքելու հավանականությունը ծխելուց հրաժարվելու դեպքում։ Այս մասին վկայում է BMJ Nutrition Prevention & Health ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Հետազոտությանը մասնակցել է 255 մարդ, որոնք թողել են ծխելը եւ որոնցից 155-ը կանայք են եղել։ Միջին տարիքը տատանվել է 42-44 տարեկանի միջեւ, իսկ ամեն օր ծխած ծխախոտների թիվը՝ 20, ծխելու ստաժը՝ 19-22 տարի։ Պացիենտներին պատահական սկզբունքով բաժանել են երկու խմբի. առաջինն ստացել է դուլագլուտիդ, երկրորդը՝ դատարկահաբ (վարենիկլին) ծխելուց հրաժարվելը հեշտացնելու համար 12 շաբաթվա ընթացքում։

Դուլագլուտիդ օգտագործած կանայք կորցրել են մեկ-երկու կիլոգրամ։ Դեղամիջոցը չօգտագործած կանայք, հակառակը, գիրացել են 2-2,5 կիլոգրամով։ Տղամարդիկ, որոնք օգտագործել են դուլագլուտիդ, միջինը կորցրել են ավելի քան 500 գրամ, այն դեպքում, երբ դատարկահաբ օգտագործածների քաշն ավելացել է մոտ երկու կիլոգրամով։

Բայց դատարկահաբ ընդունած կանայք հինգ անգամ ավելի հաճախ են քաշ հավաքել, քան տղամարդիկ։ Դա նշանակում է, որ նրանց համար դուլագլուտիդի ընդունումը ծխելուց հրաժարվելու ժամանակ կարող է հատկապես օգտակար լինել, բայց պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ։ Տղամարդկանց մոտ այդ արդյունքը չի նկատվել. դատարկահաբ օգտագործողների խմբում քաշ հավաքել է 56 տղամարդուց երեքը, իսկ դուլագլուտիդի խմբում քաշ չի հավաքել 44-ից մեկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում