Տարածված քսուքները կարող են հանգեցնել ոսկորների հյուծման եւ կոտրվածքների. JEADV

20 դեկտեմբերի, 2023  22:13

Տեղային կորտիկոստերոիդների բարձր չափաբաժինները, որոնք հաճախ օգտագործվում են մաշկի բորբոքային հիվանդությունների բուժման համար, կարող են բարձրացնել օսթեոպարոզի եւ ոսկորների կոտրվածքների վտանգը։ Այս մասին վկայում է Journal of the European Academy of Dermatology and Venereology-ում (JEADV) հրապարակված հետազոտությունը։

Գիտնականները համեմատել են մոտ 130 հազար օսթեոպարոզ ունեցող պացիենտների եւ 518 հազար առողջ մարդկանց տվյալները։ Նրանք օգտագործել են Բուժապահովագրության տվյալների Թայվանի բազայի տեղեկությունը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղային կորտիկոստերոիդներ չօգտագործողների համեմատ նրանց մոտ, ովքեր օգտագործել են  ցածր, միջին եւ բարձր չափաբաժիններ, օսթեպարոզի առաջացման վտանգը հինգ տարվա ընթացքում 1,22, 1,26 եւ 13,4 անգամ ավելի բարձր է եղել։ Այս օրինաչափությունը նկատվել է նաեւ կոտրվածնքերի դեպքում։ 50-ից ցածր տարիքը եւ իգական սեռը ռիսկի լրացուցիչ գործոններ են եղել։

Հեղինակները եզրակացրել են, որ տեղային կորտիկոստերոիդների օգտագործումը մաշկի բորբոքային հիվանդությունների բուժման համար պետք է իրականացվի շատ զգույշ, իսկ բժիշկները պետք է իմանան այդ պոտենցիալ կողմնակի ազդեցությունների մասին։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում