Տանջող ցավերը հնարավոր է բուժել՝ Էրեբունի ցավի կլինիկան նոր լուծումներ է առաջարկում. մաս 1

19 փետրվարի, 2024  21:30

«Էրեբունի» բժշկական կենտրոնի «Ցավի կլինիկա»-ն մարդկանց հնարավորություն է տալիս ազատվել ցավերից: Այս կլինիկայում նվազեցնում, կամ ամբողջապես վերացնում են ինչպես  սուր ցավերը, այնպես էլ՝ քրոնիկ:

«Էրեբունի» ԲԿ-ի բժիշկ-նյարդաբան Մարիամ Մանուկյանը նշում է, որ հիմնականում դիմում են խրոնիկական գլխացավերով, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններով, որոնց կազմում են ճաղվածքները, նույնիսկ հետվիրահատական ցավերով եւ տարբեր այլ ցավերով հիվանդներ:

Կոնկրետ այս պացիենտը դիմել է գոտկային սուր ցավերով, նա ունի բազմակարդակ ճողվածքներ, և վիրահատական միջամտությունն այս դեպքում հակացուցված է։  

Ցավի կլինիկայում ցանկացած միջամտություն կատարվում է  պարտադիր ռենտգեն կամ ուլտրաձայնային հսկողության ներքո՝ համոզվելու համար, որ ներարկումը կատարվում է ճիշտ տեղում։ մՄինչեւ դեղը ներարկվում է հատուկ նյութ, որը ռենտգենն արագ կլանում է եւ մոնիտորի վրա ցույց է տալիս դրա տարածումը:

Բազմակողմ սոտւգումից հետո ներարկվում է դեղը:

«Եթե կատարվում է տրանսֆորամինալ ներարկում,  հիվանդը կարող է անմիջապես ազատվել ցավերից եւ հեռանալ կլինիկայից»,- նշում է Մարիամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում