ՀՀ առողջապահության նախարարը պարզաբանել է «Առողջ ծերություն» ծրագրի էությունը

22 մարտի, 2024  16:57

Հայաստանում ներդրված «Առողջ ծերություն» ծրագրի նպատակն է փոխել վերաբերմունքը մարդու տարիքի նկատմամբ, որն է՝ կենսաթոշակային տարիքը բնավ չի ենթադրում կամ նշանակում պասիվ ապրելակերպ։

Դրա մասին Ազգային ժողովում մարտի 22-ին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ Առողջապահության մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի (2021-2026)՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունավետության հաշվետվության քննարկման ժամանակ՝ պատգամավորների հարցերին ի պատասխան:

Նախարարը նշել է, որ ծրագիրն ունի կրթական և գործնական բաղադրիչներ։

«Մեր շահառուները սովորում են ֆիզիկապես ակտիվ լինել: Ընդ որում, նման գործունեությունը չի վնասի նրանց առողջությանը։

Բացի դրանից, նրանք սովորում են նյարդաբանական վարժությունների մի ամբողջ շարք, որն օգնում է պահպանել կոգնիտիվ հիշողությունը: Այս ծրագիրը լայն արձագանք ունի մեր տարեց համաքաղաքացիների շրջանում»,- շեշտել է Ավանեսյանը։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծրագիրն իրականացվում է միայն Երեւանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում