• Latest news

Թոքաբորբի մանրէների դեմ պատվաստանյութերը մինչև 2030-ը կտրուկ կնվազեցնեն մանկական մահացությունը. The Lancet Global Health

19 օգոստոսի, 2024  19:14

Ըստ նոր հետազոտության՝ թոքաբորբի կոնյուգացիոն պատվաստանյութերը (PCV) դրանց ներդրման պահից սկսած մինչև  2030 թվականը կարող են փրկել գրեթե 700 հազար երեխայի կյանք:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Global Health հանդեսում:

Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի և Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մինչև 2030 թվականը թոքաբորբի մանրէների դեմ պատվաստանյութերը 2000 թվականից ի վեր կարող են կանխել թոքաբորբից մահերի մոտ 5%-ը:

Գիտնականները միաժամանակ պարզել են, որ պատվաստանյութերի ներդրման ձգձգումները, ինչպես նաև որոշ երկրներում ձեռք բերված ընդգրկման ցածր մակարդակը նշանակում է, որ հեպատիտ C-ի պատվաստանյութերը մահերի կանխարգելման իրենց ամբողջ ներուժը չեն կարողանում օգտագործել:

Պատվաստումների ընդգրկման ավելացումը այլ պատվաստանյութերին բնորոշ  կապույտ հազը, պրկախտը և դիֆթերիան, կարող է լրացուցիչ 146 հազար մարդու կյանք փրկել:

Թոքաբորբի մանրէների դեմ պայքարող PCV պատվաստանյութերը երեխաներին պաշտպանում են ծանր հիվանդություններ, մասնավորապես՝ թոքաբորբ և մենինգիտ առաջացնող Streptococcus pneumoniae վտանգավոր բակտերիայից:

Վերլուծության ընթացքում մոդելավորվել է 112 երկրներում մինչև 5 տարեկան երեխաների պատվաստումների ազդեցությունը:

Նախորդ վերլուծությունը համալրվել է ցածր և միջին եկամուտ ունեցող և վերջերս պատվաստանյութը ներկայացրած երկրների նոր տվյալներով, միաժամանակ թարմացվել են պատվաստումների ընդգրկման տվյալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll