ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար ութ կետից բաղկացած ուղեցույց է հրապարակել.
Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։ Ձեռք չտալ սատկած թռչուններին։ Կրել երկարաթև հագուստ։ Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։ Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։ Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։ Օգտագործել միջատավանիչ միջոցներ։ Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում