Հոկտեմբերի 23–ին Երեւանում կկայանա երեխաների գործառույթային խանգարումների հարցերով գիտաժողով

17 հոկտեմբերի, 2014  16:48

Հոկտեմբերի 23–ին Երեւանում կկայանա Վաղ հասակի երեխաների մոտ հիմնական գործառույթային (ֆունկցիոնալ) խանգարումների շտկման ժամանակակից սկզբունքները գիտագործնական կոնֆերանսը։

Կոնֆերանսի ժամանակ կքննարկվեն մանկական օրգանիզմի հարմարվողականությունը շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին, վաղ հասակի երեխաների կյանքի որակի բարձրացման եւ այլ թեմաներ։

Կոնֆերանսը կանցկացվի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց ի «Տիգրան Մեծ» դահլիճում։ Կազմակերպիչն է «Ալպեն Ֆարմա» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում