Գիտնականները պարզել են, որ մելատոնինի MT1 ռեցեպտորը կարեւոր դեր է խաղում արագ քնի (REM-Rapid Eye Movement) կարգավորման հարցում։ Այս հայտնագործությունը կարող է օգնել քնի խանգարումների եւ դրանց հետ կապված նյարդահոգեկան հիվանդությունների բուժմանը, գրել է Journal of Neuroscience-ը։
Արագ քնի (REM-քուն) ժամանակ ուղեղում նվազում է նորադրենալին սինթեզող նեյրոնների ակտիվությունը։ Դրանք գտնվում են «երկնագույն բիծ» կոչվող հատվածում։ REM-քնի խանգարումները կարող են հանգեցնել անբուժելի հիվանդությունների՝ Պարկինսոնի հիվանդության եւ Լեւիի մարմիններով դեմենցիայի առաջացման։
Մաքգիլի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր, նույն համալսարանի Առողջության կենտրոնի գիտահետազոտական ինստիտուտի գիտնական-կլինիցիստ, ինչպես նաեւ կանադական հետազոտությունների՝ հոգեկան առողջության թերապիայի ոլորտի ամբիոնի վարիչ Գաբրիելա Գոբին պատմել է, որ այս հայտնագործությունը կարեւոր է քնի մեխանիզմները հասկանալու համար եւ մեծ նշանակություն ունի կլինիկական պրակտիկայում։
Գիտնականները պարզել են, որ մարդու քունը բաժանվում է փուլերի՝ non-REM եւ REM։ Դրանք կատարում են տարբեր ֆիզիոլոգիական ֆունկցիաներ։
Հիշողության եւ հուզական կարգավորման հարցում կարեւոր դեր է խաղում REM-քունը։ Իսկ անռեժիմ քունը խթանում է ֆիզիկական վերականգման պրոցեսները։ Քնի խանգարումները կարող են վատացնել կոգնիտիվ ֆունկցիաները եւ բարձրացնել նյարդահոգեկան հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում գտնել այն ռեցեպտորը, որը գործի է դնում քնի REM-փուլը։ Նոր հետազոտությունում պարզվել է, որ այդ փուլի կարգավորման համար պատասխանատու է մելատոնինի MT1 ռեցեպտորը։ Այդ ռեցեպտորների վրա ազդող դեղամիջոցի օգնությամբ գիտնականները կարողացել են ավելացնել փորձարկվող կենդանիների REM-քնի տեւողությունը եւ նվազեցնել նեյրոնների ակտիվությունը։
Այժմ չկա դեղամիջոց, որը կազդի միայն արագ քնի (REM-քուն) փուլի վրա։ Քնաբերների մեծ մասը ավելացնում է քնի ընդհանուր տեւողությունը, բայց եւ բացասաբար է ազդում REM-քնի վրա, ասում է դոկտոր Ստեֆանո Կոմաին (հետազոտության համահեղինակ, Պադուայի Մաքգիլի համալսարանի պրոֆեսոր)։
REM-քնի նեյրոկենսաբանության եւ դեղաբանության ուսումնասիրությունը կօգնի գտնել բուժման մեթոդներ, որոնք կբարելավեն քնի խանգարումներ ունեցող պացիենտների կյանքի որակը։ Քնի կարգավորման ուսումնասիրման ընթացքում ավելի է մեծանում նյարդաբանական խանգարումների արդյունավետ բուժման հույսը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day