Կինն իմացել է ահավոր ախտորոշման մասին շուրթերի մեծացման միջամտությանն օրգանիզմի արձագանքի շնորհիվ

9 հոկտեմբերի, 2024  08:44

36-ամյա բուժքրոջ օրգանիզմի արձագանքը ֆիլերով շուրթերի մեծացմանը, հնարավոր է, օգնել է փրկել նրա կյանքը, գրել է Yahoo Life-ը։

36-ամյա Էդիթ Յուքայկտը անգլիական Օքսֆորդշիր կոմսությունից մինչ այդ նման միջամտություններ էր կատարել առանց որեւէ կողմնակի ազդեցության, բայց ֆիլերի ներարկումից հետո, որն արվել էր 2023թ. ապրիլին, նրա վերին շուրթը անմիջապես այտուցվել էր, դրա վրա արյունով լի մեծ կապտուկ էր առաջացել։

Անսովոր արձագանքից հետո գործընկեր բժիշկը, որը կատարել էր ներարկումը, Էդիթին խորհուրդ էր տվել դիմել իր բուժող բժշկին։ Ուսումնասիրել են նրա արյունը եւ խորհուրդ տվել անհապաղ հիվանդաոց պառկել քաղցկեղի կասկածանքով։

Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Էդիթը քրոնիկական միելոլեյկոզ ունի։

Այժմ նա ցանկանում է ուշադրություն հրավիրել լեյկեմիայի ախտանշանների վրա, քանի որ նա երբեք գլխի չէր ընկնի, որ ինքն այդպիսի արտասովոր կապտուկներ ունի։

Մյուս միակ ախտանշանը, որ Էդիթի մոտ ինչ-որ բան լրջորեն այնպես չէ, այն էր, որ նա վերջերս մի փոքր նիհարել էր, բայց կինը դա գնահատել էր որպես արձակուրդի պատրաստվելու դրական արդյունք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում