• Latest news

Մեծ Բրիտանիայում շագանակագեղձի քաղցկեղի տնային թեստ է մշակվել

15 հոկտեմբերի, 2024  22:20

Շագանակագեղձի քաղցկեղի նոր տնային թեստը հազարավոր տղամարդկանց կարող է հնարավորություն ընձեռել ավելի վաղ փուլում ախտորոշել հիվանդությունը և օգնել, որ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը տարեկան 500 միլիոն ֆունտ ստեռլինգ խնայի, գրում է The Standard հանդեսը։

Լոնդոնի Քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի (IARC) գիտնականների մշակած թեստը վերլուծում է թուքը՝ բացահայտելու համար շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:

Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տալիս, որ թեստը տղամարդկանց շրջանում ավելի ճշգրիտ է սահմանում շագանակագեղձի քաղցկեղի ապագա վտանգը, քան ներկայում գործող արյան ստանդարտ թեստը, որով չափվում է շագանակագեղձի հատուկ հակագեն (PSA) կոչվող սպիտակուցի մակարդակը:

Թեստը գործում է՝ հաշվարկելով շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը՝ հիմնվելով թուքից արտազատված ԴՆԹ-ի(դեզօքսիռիբոնուկլեինաթթվի) վրա և կոչվում է գենետիկական ռիսկի գնահատման միավոր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll