Նոր մեթոդը արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունն իջեցնում է 40 տոկոսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում։
Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի եւ University College London Hospital-ի գիտնականները 10 տարի ուսումնասիրել են պացիենտներին, որոնք քիմիաճառագայթային թերապիայից առաջ քիմիաթերապիայի կարճ կուրս են ստացել։
Ուսումնասիրվել է, թե կարող է արդյոք ինդուկցիոն քիմիաթերապիայի կարճ կուրսը քիմիաճառագայթային թերապիայից առաջ նվազեցնել մահացությունը եւ կրկնությունների թիվը արգանդի վզիկի քաղցկեղի ժամանակ, որը չի տարածվել այլ օրգաններում։
Գիտնականները հայտնաբերել են, որ մահվան վտանգը նվազել է 40 տոկոսով, իսկ կրկնության վտանգը՝ 35 հինգ տարվա ընթացքում։ Երբ 2023թ. հոկտեմբերին հայտարարվել են նախնական արդյունքները, Cancer Research UK-ը հայտարարել է, որ նրանք այդ հիվանդության բուժման ամենալավ արդյունքներն են ունեցել ավելի քան 20 տարիների ընթացքում։
Հինգ տարի հետո սկզբում քիմիաթերապիայի կարճ կուրս անցածների 80 տոկոսը ողջ է մնացել, իսկ 72 տոկոսի մոտ կրկնություն կամ քաղցկեղի տարածում չի նկատվել։ Ստանդարտ բուժում ստացածների խմբում 72 տոկոսը ողջ է մնացել, 64 տոկոսի մոտ չի նկատվել կրկնություն կամ տարածում։
«Այս մոտեցումը դրական արդյունքների հասնելու պարզ միջոց է՝ օգտագործելով գոյություն ունեցող էժան դեղամիջոցները, որոնք արդեն արժանացել են հավանության,- պատմել է հետազոտության ավագ հեղինակ, դոկտոր Մերի Մակքորմակը։- Այն արդեն ընդունվել է որոշ ուռուցքաբանական կենտրոնների կողմից, եւ պատճառ չկա, որպեսզի առաջարկվի քաղցկեղի այս տեսակով տառապող բոլոր պացիենտներին»։
Քիմիաճառագայթային թերապիան կիրառվում է արգանդի վզիկի քաղցկեղի բուժման համար 1999 թվականից, բայց ներկա մեթոդների պարագայում քաղցկեղը վերադառնում է 30 տոկոս դեպքերում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day