Ամերիկյան լրագրողը ապաքինվել է Էբոլա տենդից

22 հոկտեմբերի, 2014  09:32

NBC հեռուստաընկերության օպերատոր Աշոկա Մուկպոն լիովին ապաքինվել է Էբոլա հեմորագիկ տենդից։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում նա գտնվել է Օմահա քաղաքի (Նեբրասկա նահանգ) հոսպիտալում։

Հեռուստալրագրողի բուժման համար փորձնական Brincidofovir դեղամիջոցն են կիրառել, տեղեկացնում է ՏԱՍՍ–ը։ Հիշեցնենք, որ Մուկպոն վարակվել էր Լիբերիայում, նրան անհապաղ մեկուսացրել էին եւ տեղափոխել ԱՄՆ։

Լրատվամիջոցները հայտնում են նաեւ Դալասում մահացած պացիենտից վարակված բուժքրոջ՝ Նինա Ֆեմի վիճակի լավացման մասին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում