• Latest news

Գիտնականները թվարկել են փորկապության դեպքում անօգուտ սննդային հավելումները

24 փետրվարի, 2025  20:30

Կալցիումի, բջջանյութի և երկաթի հավելումներ ընդունելը ոչ միայն չի ազատի փորկապությունից, այլև մի բանէլ ավելի կվատթարանա: Դրա մասին բժշկագիտական  EatingWell հանդեսին հայտնել են բրիտանացի դեղաբան Աշլի Դուայերը և սննդաբան Ռայան Գեյգերը։

Մասնագետների համոզմամբ՝ կալցիումի հավելյալ ընդունումը դանդաղեցնում է աղիների մոտորային ակտիվությունը և ստամոքս-աղիքային տրակտով սննդի տեղաշարժման արագությունը, ինչը չի նպաստում ժամանակին կղանքի հեռացմանը: Բացի դրանից, կալցիումի պատճառով կղանքը կարող է չորանալ և կարծրանալ, ինչը կդժվարացնի կղանքի արտաթորմանը: Երկաթի հավելումները նույնպես փորկապության պատճառ են դառնում: Նախքան դրանք ընդունելը, Դուայերը խորհուրդ տվեց «պատրաստել» օրգանիզմը՝ սննդակարգում ներառելով երկաթով և վիտամին C-ով հարուստ մթերքներ (ծովային ջրիմուռներ, միս, հատիկաընդեղեն, մրգեր և բանջարեղեն):

«Բջջային հավելումները կարող են մեծապես մեծացնել կղանքի զանգվածը, ինչը միաժամանակ փորկապություն է առաջացնում: Դա հատկապես ճիշտ է չլուծվող բջջանյութով հարուստ հավելումների դեպքում»,- հավելել է բժիշկ Գեյգերը:

Բժիշկը հավելել է, որ պարկուճներով և հեղուկ տեսքով D վիտամինի բարձր չափաբաժիններով կանոնավոր ընդունումը կարող է մարսողական խնդիրների հանգեցնել։ D վիտամինի ավելցուկը կարող է միաժամանակ մեծացնել արյան մեջ շրջանառվող կալցիումի քանակը, ինչը միայն կվատթարացնի վիճակը: Մասնագետները հորդորում են նաև զգույշ լինել և չչարաշահել բնական լուծողական ազդեցություն ունեցող բույսը՝ սեննայի հավելումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll