Ծխախոտ օգտագործողների թիվը վերջին 20 տարվա ընթացքում նվազել է մեկ երրորդով, դրան նպաստել է հարկերի բարձրացումը: Այս մասին նշվել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի եւ ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի քարտուղարության ղեկավար Ադրիան Բլանկո Մարկիզոյի համատեղ հոդվածում։
«Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում ծխախոտի սպառումը մեկ երրորդով նվազել է։ Ենթադրվում է, որ 2005-ից ի վեր ծխախոտ օգտագործողների թիվը պակասել է 118 մլն մարդով»,- նշվել է հոդվածում։
Հեղինակները նշել են, որ «ծխախոտի սպառումը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցը մնում է ծխախոտի արտադրանքի հարկերի ավելացումը, ինչն իջեցնում է դրանց գնային հասանելիությունը»։ «Ծխախոտի հարկերը կարող են լրացուցիչ պետական եկամուտներ ապահովել ծխախոտի վերահսկման եւ առողջապահության համար»,- նշել են նրանք:
Հոդվածում ընդգծվել է, որ ծխախոտի օգտագործման նվազեցումն աշխարհում տեղի է ունեցել «հիմնականում այն բանի շնորհիվ, որ 20 տարի առաջ, բազմամյա բանակցություններից հետո ուժի մեջ է մտել ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ, որն ամենից շատ է արժանացել միջազգային հանրության հավանությանը ՄԱԿ պայմանագրերի շարքում, ողջ պատմության ընթացքում»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day