• Latest news

Օրգանիզմում տարրալուծվող 3,5 մմ-անոց սրտի կարդիոխթանիչ սարք է մշակվել. Nature

3 ապրիլի, 2025  12:45

Հյուսիսարևմտյան համալսարանի ամերիկացի գիտնականները մշակել են օրգանիզմում տարրալուծվող սրտի ժամանակավոր կարդիոխթանիչ սարք, որը բրնձի հատիկից փոքր է և վիրահատական ​​հեռացում չի պահանջում: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​հանդեսում։

Սրտի նոր կարդիոխթանիչը 1,8 x 3,5 x 1 մմ չափսերով ամենափոքր նմանատիպ սարքն է աշխարհում: Այն կարելի է ներմուծել օրգանիզմ՝ ներարկիչի միջոցով։

Սարքն ակտիվանում է հիվանդի կրծքավանդակին կցված սպեղանիով: Առիթմիայի դեպքում սպեղանին ինֆրակարմիր լույսի իմպուլսներ է ուղարկում, որոնք թափանցում են մարմնի հյուսվածքով: Այդ իմպուլսներն ակտիվացնում են սրտի ռիթմը, որը սկսում է էլեկտրական ազդանշաններ գեներացնել սրտի ռիթմի կանոնավորման համար:

Էներգիայի աղբյուրը օրիգինալ «կենսա-մարտկոց» է. կենսաբանական հեղուկների հետ շփվելիս՝ սարքի երկու մետաղական էլեկտրոդները մտնում են քիմիական ռեակցիայի մեջ՝ արտադրելով անհրաժեշտ էլեկտրական հոսանք:

Իր գործառույթը կատարելուց հետո (մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ) սրտի կարդիոխթանիչը պարզապես վիրահատական ​​թելերի պես տարրալուծվում է օրգանիզմում։

Գիտնականներն արդեն հաջողությամբ փորձարկել են սարքը կենդանիների և մարդկանց օրգանների դոնորների սրտերի վրա: Ըստ մշակման հեղինակների՝ կարդիոխթանիչի հիմքի վրա կարելի է օգտագործել նեյրոստիմուլյացիայի, վերքերի բուժման և ոսկրային հյուսվածքի վերականգնման համար լուծումներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll