Ֆրանսիացի գիտնականները դեղահաբ են ստեղծել՝ ՁԻԱՀ-ի դեմ

31 հոկտեմբերի, 2014  23:47

Ֆրանսիացի գիտնականները ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը 90 տոկոսի չափով նվազեցնելու հնավարությամբ օժտված դեղամիջոցի ստեղծման մասին հայտարարությամբ են հանդես եկել: Նորահայտ դեղահաբը հարկավոր է անմիջապես սեռական ակտի ընթացքում ընդունել:

Դեղամիջոցը ռիսկի ամենաբարձր խմբում ներառված մարդկանց նկատմամբ է կլինիկական փորձարկումներ անցել: Մշակումն արդեն իսկ «ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մեծ առաջընթաց» որակումն է ստացել, քանի որ, գիտնականների վստահեցմամբ, հիվանդությամբ վարակման ռիսկի նշանակալի նվազեցման կարող է հանգեցնել, հաղորդում է Independent-ը:

ՄԻԱՎ-ի դեմ պայքարին ներգրավված հիմնադրամներն էլ, իրենց հերթին, արդեն իսկ «պրոֆիլակտիկա՝ նախքան շփումը» (pre-exposure prophylaxis – PrEP) սկզբունքի համատարած կիրառության ապահովմանը միտված կոչերով են հանդես գալիս՝ պնդելով, թե այն ապացուցել է իր արդյունավետությունը՝ Միացյալ Նահանգներում: Դեղահաբի ամեն օր ընդունումը, նրանց համոզմամբ, կարող է իմունային անբավարարության վիրուսի պրոֆիլակտիկային առնչվող առողջապահական ծախսումների նշանակալի կրճատման հանգեցնել:

Ամերիկյան ՁԻԱՀ-հիմնադրամի մամլո քարտուղար Յուզեֆ Ազադը հավաստիացրել է, որ «դեղամիջոցի փորձարկումները PrEP սկզբունքի ակնհայտ արդյունավետության վկայությունն են դարձել»:

Ողջ աշխարհում ՄԻԱՎ-վարակակիրների թիվը ներկայումս 34 մլն-ի է հասնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում