• Latest news

Նովոռոսիյսկցի բժիշկ Դավիթ Շահինյանը ոսկերչական ճշգրտությամբ 2-ամյա աղջկա ստամոքսից ինքնապտուտակ է հանել

1 հունիսի, 2025  18:33

Նովոռոսիյսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի էնդոսկոպիկ բաժանմունքի վարիչ Դավիթ Շահինյանը ոսկերչական ճշգրտությամբ 2-ամյա աղջկա ստամոքսից ինքնապտուտակ է հանել, հայտնում է «Новороссийский рабочий»-ն։

Աղջիկը կուլ էր տվել առարկան, երբ խաղում էր եղբոր հետ։

Բժիշկների խմբի առջև բարդ խնդիր էր դրված։ Ինքնապտուտակի վտանգն այն է, որ այն սուր, ծակող առարկա է։ Հավանականություն կա, որ այն կարող է խրվել ստամոքսի պատի մեջ և պերֆորացիայի ենթարկել այն, այլ կերպ ասած՝ ծակել, պերիտոնիտ առաջացնել։

«Բարդությունն այն էր, որ պետք էր ճիշտ բռնել այդ օտար մարմինը»,- պատմել է բաժանմունքի վարիչ Դավիթ Շահինյանը, որն իրականացնում էր էնդոսկոպիկ միջամտությունը։ Բժիշկը հատուկ գործիքով բռնել է ինքնապտուտակի գլխիկին ավելի մոտ հատվածից։

Նա այն դուրս էր քաշել՝ սուր ծայրն իրենից հեռու ուղղությամբ, որպեսզի ծակող առարկան չխրվի կերակրափողի մեջ և չվնասի որևէ օրգան։

Էնդոսկոպիկ միջամտությունն իրականացվել է ոսկերչական ճշգրտությամբ։ Երեխան այժմ իրեն լավ է զգում, հայտնել են բուժհաստատության մամուլի ծառայությունից

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll