Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անվճար հետազոտվել է 1541 կին

1 նոյեմբերի, 2014  15:19

Հոկտեմբեր ամսին հայտարարված կրծագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակի շրջանակներում Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կանանց առաջարկել էր կրծքագեղձի անվճար հետազոտություններ անցնել: Այս ակցիայի շրջանակներում կենտրոնում հինգ շաբաթվա ընթացքում 1541 կին է հետազոտվել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն է հայտնել:

Բոլոր կանայք անվճար խորհրդատվություն են ստացել; 1256 կնոջ ուլտրաձայնային հետազոտություն է արվել, իսկ 120 կին մամոգրաֆիական հետազոտություն է անցել: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է 55 բարորակ նորագոյացություն, 28 կրծքագեղձի քաղցկեղ եւ 450 ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիա:

Հիշեցնենք, որ մասնագետները կանանց խորհուրդ են տալիս առնվազն տարին մեկ անգամ կրծքագեղձի պրոֆիլակտիկ հետազտություն անցնել՝ նույնիսկ եթե նրանք ցավեր չունեն եւ ոչինչ նրանց չի անհանգստացնում: Պրոֆիլակտիկ հետազոտությունները հնարավորություն կտան նորագողացությունները վաղ հայտնաբերել, ինչի շնորհիվ բուժումը ավելի արդյունավետ կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում