• Latest news

Կինը թութքի բուժումից հետո կուրացել է երկու աչքով

3 օգոստոսի, 2025  16:47

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի բնակչուհին թութքի բուժումից հետո կորցրել է տեսողությունը. այժմ նա հաշմանդամ է և նույն ախտորոշմամբ 5 հազար մարդու համայնքի հիմնադիր, գրում է Mash տելեգրամյան ալիքը։
Գաբրիելան ուժեղ արյունահոսության պատճառով դիմել է բժշկի։ Բժիշկները ճիշտ ախտորոշում չեն կատարել և սխալ բուժում են նշանակել։ Դրանից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է. աչքն այտուցվել է, սկսվել է սրտխառնոց, թուլություն և գլխապտույտ։

Հաջորդ օրը նրա համար ակնաբույժ են կանչել. նա կնոջ աչքերին բիբերը լայնացնող դեղամիջոց է կաթեցրել, թեև դրա անհրաժեշտությունը չի եղել։ Զննումը խնդիրներ չի հայտնաբերել։

Այնուհետև Գաբրիելային ուղեգրել են նյարդաբանի և սրտաբանի մոտ։ Նրա մոտ կասկածել են կաթված՝ ճնշման կտրուկ տատանման պատճառով, մինչդեռ նախկինում նրա ճնշումը ցածր է եղել։ Բուժկետում բժիշկները չեն կարողացել բացատրել վիճակի վատթարացումը։

Արդյունքում կինը կորցրել է տեսողությունը։ Այժմ նա շարունակում է բուժումը և օգնում է նմանատիպ ախտորոշումներով այլ մարդկանց։ Ըստ ալիքի, քննիչները քրեական գործ են հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող բժշկական ծառայություններ մատուցելու փաստով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll