• Latest news

Արյան ստուգում առանց ասեղի. մածուցիկության չափման նոր մեթոդ է հայտնաբերվել

5 նոյեմբերի, 2025  16:38

Միսսուրիի համալսարանի գիտնականները մշակել են նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս չափել արյան մածուցիկությունը՝ առանց արյուն վերցնելու կամ ինվազիվ միջամտությունների ենթարկվելու։

Նոր տեխնոլոգիայի մասին հոդվածը հրապարակվել է «Journal of Dynamic Systems, Measurement and Control» ամսագրում

Ավելի վաղ բժիշկներն առաջնորդվում էին միայն սովորական ցուցանիշներով՝ զարկերակ, ճնշում, թթվածնով հագեցվածություն, ջերմություն, մինչդեռ արյան մածուցիկությունը, այսինքն՝ անոթներով հոսելու նրա ունակությունը, մնում էր տեսադաշտից դուրս։

Արյան մածուցիկությունը կարևոր դեր է խաղում առողջության համար։ Որքան այն բարձր է, այնքան ուժեղ է սրտի ծանրաբեռնվածությունը և այնքան մեծ է թրոմբների առաջացման կամ հյուսվածքների վնասման ռիսկը։ Նոր համակարգն օգտագործում է անընդհատ ուլտրաձայնային ալիք, որն անցնում է արյան միջով և թեթևակի «թրթռացնում» է այն։ Հատուկ ալգորիթմը վերլուծում է, թե ինչպես է ձայնը տարածվում և փոխազդում արյան հետ, որպեսզի որոշի դրա խտությունն ու մածուցիկությունը հենց օրգանիզմում։

Մածուցիկության գնահատման ավանդական մեթոդները պահանջում են արյան նմուշառում և լաբորատոր վերլուծություն, ինչը կարող է փոփոխել նմուշի հատկությունները։ Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս չափել արյունը նրա բնական վիճակում, ինչը արդյունքներն ավելի ճշգրիտ է դարձնում։ Հետազոտողները շեշտում են, որ նպատակն է արյան մածուցիկության չափումը դարձնել նույնքան սովորական և տեղեկատվական ցուցանիշ, որքան ճնշումը կամ սրտի կծկումների հաճախականությունը։

Ապագայում դա կարող է էապես փոխել հիվանդությունների բուժման մոտեցումը, հատկապես այն դեպքերում, որտեղ արյան մածուցիկությունը առանձնահատուկ կարևորություն ունի, օրինակ՝ սերպայաձև բջիջներով անեմիայի ժամանակ։

Բժիշկները կկարողանան ոչ միայն իրական ժամանակում հետևել հիվանդների վիճակին, այլև միանվագ անալիզների հիման վրա։ Մինչ տեխնոլոգիան գտնվում է նախատիպի և հետազոտությունների փուլում, հաջորդ քայլերը ներառում են մարդկանց վրա կատարվող փորձարկումներ և կլինիկական կիրառման նախապատրաստություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll