ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի կազմավորման 50 ամյակին նվիրված գիտաժողով

11 նոյեմբերի, 2014  18:16

2014թ. նոյեմբերի 21-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի կազմավորման 50 ամյակին նվիրված գիտաժողով։

Գիտաժողովը կանցկացվի հետեւյալ ենթաբաժիններով`

Ախտաբանական եւ նորմալ ֆիզիոլոգիա

Մարդու անատոմիա, հյուսվածաբանություն, բջջաբանություն եւ սաղմնաբանություն

Ախտաբանական անատոմիա եւ դատական բժշկություն

Դեղագիտություն

Նախատեսվում է հրատարակել գիտական հոդվածների ժողովածու, որն ընդունվում է ՀՀ ԲՈՀ-ի կողմից որպես ատենախոսության հիմնական դրույթներն արտացոլող հրատարակում: Լավագույն հոդվածներն ու առանձնակի ակտիվություն ցուցաբերած հետազոտական խմբերը կարժանանան հատուկ խրախուսանքի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում