Ի՞նչ կլիներ, եթե ֆիզիկական հիվանդությունները հոգեկանի նմանությամբ վերաբերմունքի արժանանային (նկարազարդում)

16 նոյեմբերի, 2014  15:33

Հոգեբանական խնդիրների ու հոգեկան հիվանդությունների նկատմամբ անբավարար լրջությամբ վերաբերմունքը շատերին է հատուկ: Հաճախակի կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, որոնց կարծիքով, օրինակ՝ դեպրեսիայով տառապող մարդն ընդամենը դրանից ազատվելու ցանկություն պետք է ունենա, եւ ամեն ինչ ինքնաբերաբար կանցնի:

Վարը բերված նկարազարդումները ցույց են տալիս, թե որչափ սխալ է այդպիսի վերաբերմունքը եւ ինչ կլիներ, եթե ֆիզիկական հիվանդություններն էլ, հոգեկանի նմանությամբ, նման վերաբերմունքի արժանանային: Օրինակ՝ թունավորված մարդուն կարելի կլիներ ասել, որ մի փոքր ջանք գործադրելու դեպքում կարող է ինքնուրույն լավանալ, իսկ վնասվածք ստացածին՝ որ ապաքինվելու փորձ անգամ չի անում, իսկ դրա համար այնքան քիչ բան՝ ընդամենը ցանկություն է պետք:

Մինչդեռ հոգեբանական խնդիրներն ու հոգեկան հիվանդությունները իրենց լրջությամբ չեն զիջում ֆիզիկականին, այնպես որ դրանց ազդեցությանը ենթարկված մարդիկ եւս օգնության ու բուժման կարիք ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում