Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American Nutrition Association գիտական հանդեսում, ցույց է տվել, որ հայտնի մթերքների օգտակարության վերաբերյալ մարդկանց պատկերացումները հաճախ տարբերվում են սննդաբանների գնահատականներից։
Ամենաակնառու տարաձայնությունները վերաբերում են սպիտակ բրնձին, սպիտակ հացին, եգիպտացորենի բլիթներին, C վիտամինով մրգային հյութին:
Հենց այդ մթերքներն են գիտնականները համարում առաջնահերթ՝ հետագա հետազոտությունների և բացատրական աշխատանքների համար։
Աշխատության հեղինակները համեմատել են սպառողների կարծիքը փորձագետների գնահատականների հետ՝ ածխաջրերով հարուստ 20 ամենատարածված մթերքների վերաբերյալ։ Բացի դրանից, նրանք հաշվի են առել, թե որքանով են իրենք՝ մասնագետները, համակարծիք միմյանց հետ, և որքան հաճախ են այդ մթերքներն օգտագործվում։
Պարզվել է, որ սխալ պատկերացումներ կան բոլոր 20 մթերքների վերաբերյալ։ Ընդ որում, մարդիկ շատ ավելի հաճախ թերագնահատում էին դրանց օգտակարությունը, քան գերագնահատում։ Միջին հաշվով՝ բացասական մոլորությունները հանդիպում էին ավելի քան երկու անգամ ավելի հաճախ։
Գնահատականների տարբերությունները
Գերագնահատված մթերքներ: Ամենագերագնահատված մթերքը պարզվել է մեղրն է. շատերը դա համարում են զգալիորեն ավելի օգտակար, քան բխում է փորձագիտական գնահատականներից։
Թերագնահատված մթերքներ: Միևնույն ժամանակ, կարտոֆիլը, կարտոֆիլի չիպսերը, ֆրին և նույնիսկ առանց յուղի փոփքորնը, շատերը, ընդհակառակը, համարում են նվազ օգտակար, քան կարծում են մասնագետները։
Ամենաշատ շփոթություն առաջացնող մթերքների թվին են դասվում նաև ամբողջահատիկ ցորենի հացը, մեղրով և վարսակով փաթիլները, մրգային հյութը և յուղով փոփքորնը։ Հետազոտողների խոսքով՝ դրանց շուրջ միաժամանակ գոյություն ունեն բազմաթիվ թե՛ ուռճացված, թե՛ նվազեցված ակնկալիքներ։
Պարզվել է, որ իրենք՝ փորձագետները, նույնպես միշտ չէ, որ հագնում են միասնական կարծիքի։ Ամենամեծ տարաձայնությունը նկատվում է մրգերի և բանջարեղենի գնահատման հարցում, մինչդեռ հացահատիկային մթերքները և տարբեր չոր նախուտեստները մնում են գիտական բանավեճերի առարկա։
Գիտնականներն ընդգծում են, որ ածխաջրեր պարունակող մթերքների վերաբերյալ հակասական խորհուրդները կարող են շփոթեցնել սպառողներին և խանգարել գիտակցված ընտրություն կատարելուն։ Նրանք առաջարկում են օգտագործել մշակված մեթոդը՝ բացահայտելու այն մթերքները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ և բնակչության համար ավելի հասկանալի խորհուրդներ։
Հեղինակները նշում են, որ հետազոտությունը կրել է փորձնական բնույթ. այն ընդգրկել է միայն 20 մթերք և անցկացվել է ԱՄՆ բնակիչների ընտրանքի վրա։ Ընդսմին, առաջարկված մոտեցումը կարող է օգնել բարելավելու սննդակարգի վերաբերյալ խորհուրդները, մթերքների մակնշումը և առողջ ապրելակերպի ոլորտում լուսավորչական ծրագրերը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day