• Latest news

ԱՄՆ-ում մինչև 12 տարեկան երեխաներին ճարպակալման դեմ դեղամիջոցների նշանակումը յոթ տարում աճել է 310 անգամ

5 սեպտեմբերի, 2026  13:26

ԱՄՆ-ում 8-ից 11 տարեկան երեխաներին ճարպակալման դեմ դեղամիջոցների նշանակումների թիվը յոթուկես տարվա ընթացքում աճել է 310 անգամ, թեև նման պացիենտների բացարձակ թիվը դեռևս փոքր է մնում։ Այս եզրակացությանն են հանգել NYU Langone Health-ի հետազոտողները, իսկ աշխատանքի արդյունքները հրապարակվել են Pediatrics ամսագրում:

Հետազոտության տվյալների համաձայն, ճարպակալում ունեցող, բայց առանց դիաբետի 8-ից 11 տարեկան երեխաների մասնաբաժինը, որոնց նշանակվել են GLP-1 դասի դեղամիջոցներ, 2019 թվականի 0,03%-ից 2026 թվականին հասել է 9,3%-ի։ Այս ժամանակահատվածում նման դեղամիջոցներ է ստացել 20,282 երեխա:

Ընդ որում, 12–17 տարեկան դեռահասների շրջանում դեղամիջոցներն ավելի հաճախ են նշանակվել՝ 0,9%՝ կրտսեր տարիքի երեխաների 0,6%-ի դիմաց։ Կլինիկական ուղեցույցները թույլ են տալիս այս խմբի որոշ դեղամիջոցների կիրառումը երեխաների ճարպակալման բուժման համար՝ սկսած 8 տարեկանից:

GLP-1 նշանակված երեխաների գրեթե 94%-ը տառապել է ճարպակալման ծանր ձևով։ Պացիենտների 65,2%-ի մոտ հայտնաբերվել են ճարպակալման հետ կապված հիվանդություններ կամ վիճակներ, ներառյալ՝ խոլեստերինի բարձր մակարդակը, բարձր զարկերակային ճնշումը և քնի ապնոեն։ Երեխաների մոտավորապես քառորդն ունեցել է նախադիաբետ:

Հետազոտողները նշում են, որ GLP-1 դեղամիջոցները կարող են նպաստել քաշի նվազեցմանը, արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման բարելավմանը և ախորժակի նվազեցմանը։ Սակայն գիտնականներն ընդգծում են նման դեղամիջոցներ ընդունող երեխաների նկատմամբ երկարատև հսկողության անհրաժեշտությունը՝ դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար:

Հետազոտությունը նաև բացահայտել է բուժման հասանելիության տարբերություններ։ Եկամուտների ավելի բարձր մակարդակ ունեցող թաղամասերում բնակվող ճարպակալմամբ երեխաները 55%-ով ավելի հաճախ են ստացել GLP-1 նշանակումներ, քան նվազ ապահովված թաղամասերի իրենց հասակակիցները։ Աշխատանքի հեղինակների կարծիքով, սա կարող է վկայել այն երեխաների միջև ճեղքվածքի ձևավորման մասին, ովքեր ունեն ժամանակակից դեղամիջոցների հասանելիություն, և նրանց, ում համար նման բուժումն անհասանելի է:

Հետազոտության հեղինակներն օգտագործել են Epic Cosmos էլեկտրոնային բժշկական համակարգի տվյալները, որոնք տեղեկություններ են պարունակում ԱՄՆ-ում ավելի քան 300 միլիոն պացիենտների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll