Երեխաները բացասական հիշողությունները ֆիլտրելու եւ դրականները հիշելու հատկություն ունեն

26 նոյեմբերի, 2014  19:21

Infant Behavior and Development ամսագրում նկարագրություն գտած հոդվածի համաձայն, երեխաներն ավելի հեշտությամբ դրական հիշողություններն են պահպանում:

Էմոցիաների՝ հիշողության վրա ազդեցությունը պարզելու նպատակով Բրայամ Յանգի համալսարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռոս Ֆլոմի գլխավորությամբ գործող գիտնականները երկրաչափական պատկերներ են ցուցադրել 5 ամսական երեխաների՝ էկրանից ուրախ, չեզոք կամ բարկացկոտ ձայն հեռարձակելուց հետո, հաղորդում է FoxNews-ը:

Ավելի ուշ՝ 5 րոպե եւ մեկ օր անց, երեխաներին երկուական երկրաչափական պատկերներ են ցուցադրվել, որոնցից մեկը՝ նոր, մյուսը՝ առաջին փորձարկումից կրկնվող:

Քանի որ 5 ամսական երեխաները դեռեւս զուրկ են խոսքի հնարավորությունից, գիտնականները նրանց աչքի շարժումներին եւ դեպի պատկերը նետված հայացքի տեւողությանն են հետեւել՝ նոր եւ ծանոթ պատկերների նկատմամբ արձագանքն ուսումնասիրելու համար: 

Տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ բացասական ձայնի ազդեցությամբ ցուցադրվող պատկերները խիստ դժվարությամբ են մտաբերվում՝ ի տարբերություն դրական ձայնի հետ ասոցացվողների:

«Մեր կարծիքով երեւույթի պատճառն այն է, որ դրական ազդեցությունը կարող է երեխայի ուշադրության եւ սթափության համակարգերի աշխատանքին նպաստել, ինչն էլ երկրաչափական պատկերները մշակելու եւ մտաբերելու կարողություն է ծնում», - մեկնաբանել է դոկտոր Ֆլոմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում