• Latest news▼

LGH. Աղիքի քաղցկեղի դեպքում ասպիրինի ազդեցությունը կարող է կախված լինել հիվանդության փուլից

11 հոկտեմբերի, 2026  17:26

Ասպիրինը չի նվազեցրել հաստ աղիքի քաղցկեղի կրկնության և մահվան ռիսկն այն պացիենտների մոտ, որոնց ուռուցքը տարածվել է լյարդի վրա: Բացի այդ, դեղամիջոցի ընդունման ֆոնին նրանց մոտ ավելի հաճախ են առաջացել լուրջ կողմնակի ազդեցություններ. ցույց է տվել The Lancet Gastroenterology & Hepatology ամսագրում հրապարակված հետազոտությունը:

Սկանդինավյան հետազոտողներն ուսումնասիրել են լյարդում մետաստազներով հաստ աղիքի քաղցկեղից բուժում անցած 428 պացիենտի տվյալներ: Բուժումից հետո մասնակիցներն ամեն օր ընդունել են կամ ասպիրին, կամ պլացեբո՝ մինչև երեք տարի տևողությամբ ժամանակահատվածում:

Արդյունքները չեն բացահայտել հիվանդության կրկնման կամ մահվան ռիսկի նվազում ասպիրին ընդունողների շրջանում: Ընդ որում, այս խմբում ավելի հաճախ են գրանցվել լուրջ անցանկալի երևույթներ, այդ թվում՝ արյունահոսություններ, սրտի նոպաներ և խոցեր:

Եզրակացությունները տարբերվում են մեկ այլ՝ վերջերս կատարված կլինիկական հետազոտության արդյունքներից, համաձայն որի՝ ասպիրինը նվազեցնում էր կրկնության ռիսկը առանց հեռակա մետաստազների հաստ աղիքի քաղցկեղ ունեցող որոշ պացիենտների մոտ:

Հետազոտողներից մեկի կարծիքով, սա կարող է վկայել այն մասին, որ ասպիրինի հակաուռուցքային ազդեցությունը կախված է հիվանդության առանձնահատկություններից և կլինիկական իրավիճակից:

«Ասպիրինի հակաքաղցկեղային ազդեցությունը կարող է կախված լինել կենսաբանական և կլինիկական համատեքստից», - նշել է հետազոտողը:

Հեղինակներն ընդգծում են, որ իրենց աշխատանքը վերաբերում էր պացիենտների կոնկրետ խմբի՝ նրանց, ովքեր սկսել են ասպիրին ընդունել լյարդում մետաստազներով հաստ աղիքի քաղցկեղի բուժումից հետո: Ուստի արդյունքները չի կարելի ավտոմատ կերպով տարածել այս ախտորոշմամբ բոլոր մարդկանց կամ հիվանդության այլ փուլեր ունեցող պացիենտների վրա:

Նրանց, ովքեր արդեն իսկ ասպիրին են ընդունում բժշկական այլ ցուցումներով, հետազոտողները խորհուրդ են տալիս խորհրդակցել բուժող բժշկի հետ՝ նախքան դեղամիջոցի ընդունման սխեման փոխելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll