Արյան պարզ հետազոտությունը՝ զարգացման վաղ շրջանում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման միջոց

12 դեկտեմբերի, 2014  22:30

Արյան բավականին պարզ հետազոտությունը կարող է մեծ օժանդակություն ցուցաբերել՝ զարգացման վաղ շրջանում գտնվող կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում: Այս եզրահանգմամբ Օքսֆորդի համալսարանականներն են հանդես եկել:

Ի սկզբանե գիտնականներն ընդամենը օրգանիզմում առկա ցինկի մակարդակի տատանումներն են չափել՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է դրանց միջոցով կրծքագեղձի քաղցկեղի առաջացման առաջին նախանշանները նկատել: Metallomics ամսագրում նկարագրություն գտած հետազոտությանը 5-ական հիվանդությամբ ախտորոշված եւ առողջ կանայք են մասնակցել:

Փորձագետներին, մասնավորապես, ցինկի իզոտոպային կազմության փոփոխություններն են ուսումնասիրել. դրանց նկատմամբ առավել զգայուն մեթոդների կիրառմամբ մասնակիցների արյան եւ շիճուկի մեջ առկա ցինկի բաղադրությունն է վերլուծվել՝ պարզելու համար, որ ուռուցքը մետաղի մշակման եղանակը կտրուկ փոխելու հատկություն ունի, ինչն էլ, իր հերթին, դրա կազմության վրա է անդրադառնում: Հետեւաբար, արյան մեջ ցինկի բաղադրության փոփոխությամբ կարելի է կրծքագեղձի հյուսվածքների վիճակը պարզել:

Մի խոսքով, արյան հետազոտությամբ կարելի է զարգացման վաղ շրջանում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշել: «Կրծքագեղձի հյուսվածքները մեծ քանակությամբ ցինկ են պարունակում: Դեռեւս պարզ չէ, թե ինչն է երեւույթի պատճառը: Մեր նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ցինկը կարող է նոր բիոմարկեր հանդիսանալ՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում», - նշել է գիտահետազոտական խմբի անդամ Ֆիոնա Լարները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում