Յուղով սուրճ. նորաձեւություն արեւմուտքում

20 դեկտեմբերի, 2014  10:45

Արեւմուտքում նոր մոդա է հայտնվել՝ յուղով սուրճ:  Ասում են՝ այն բարձրացնում է էներգիայի մակարդակը, օգնում է նիհարել եւ թույլ է տալիս ուշադիր լինել: ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի  սուրճի ցանցային խոշոր խանութներն արդեն մենյուի մեջ կարագով սուրճ են ընդգրկում:

Այս բաղադրատոմսը հայտնաբերել է առողջ ապրելակերպի գուրու (ուսուցիչ) Դեյվ Ասփրեյը, ով Տիբեթում ճանապարհորդելիս եղնուղտի կաթի յուղով թեյ է համտեսել: Իսկ հիմա յուղով սուրճը հայտնի է դարձել «յուղոտ սեւ»կամ էլ «պալեոլիթիկ սուրճ» անուններով: Դեյվի խոսքով, նման ըմպելիքը կարող է 6 ժամով էներգիա հաղորդել, որի ընթացքում էլ մարմինը կալորիաներ կայրի: Ավելացնենք ճանաչողական գործառույթների բարելավումը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Սկզբում վերցնում ենք շղթայի միջին երկարությամբ տրիգլիցերիդներ պարունակող յուղի մի քանի կաթիլ, որն ստացվում է կոկոսի զտված յուղից: Այնուհետեւ ավելացնում ենք տաքացրած անալի կարագի երկու թեյի գդալ: Այս բոլորը փրփրեցնում ենք եւ ավելացնում սուրճին: Իհարկե, ըմպելիքի համը բավականին սպեցիֆիկ է: Սուրճը բավականին յուղոտ է ստացվում: Ավելին, բոլորն հիմքերն ունենք ենթադրելու, որ ըմպելիքը կարող է ոչ թե նիհարեցնել, այլ ավելի շուտ հանգեցնել ճարպակալման եւ խոլեստերինի ցուցուչի բարձրացման: Իսկ սա էլ իր հերթին կբարձրացնի սրտի հիվանդությունների եւ կաթվածի հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում