«Խելացի կոշիկներ»՝ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց համար

19 դեկտեմբերի, 2014  21:51

Գիտնականները շարժական խնդիրներ ունեցող հիվանդներին օգնող Path համակարգ են ստեղծել, որը տեղադրված է կոշիկների մեջ: Գաղտնիք չէ, որ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդիկ հաճախ են ընկնում, կամ էլ նրանց մոտ այն տպավորությունն է, ասես իրենց ոտքերը սոսնձված են գետնին: Այս մասին հաղորդում է New Scientist-ը:

Համակարգը տեսողական հուշումներ է տալիս, որոնք կարող են բարելավել նման հիվանդների քայլքը: Համակարգը հետեւյալն է. կոշիկի առաջամասում լազեր է տեղադրվում: Այդ լազերը ցույց է տալիս շարժման ուղղությունը (թեքությունը բավական է 50 սմ-ի համար):  Ստացվում է, որ ամեն մի ոտքը ապահովում է մյուսի շարժումը: Առաջամասում տեղակայված են նաեւ ճնշման սենսորներ: Դրանց հավաքած ինֆորմացիայի հիման վրա առաջանում է արհեստական վիբրացիա, երբ ոտքը դիպչում է գետնին: Դա թույլ է տալիս փոխհատուցել վերջույթների զգայունության կորուստը: Ցանկության դեպքում լազերներն ու սենսորները կարող են տեղադրվել կոշիկի ցանկացած մասում:

Տարվա սկզբում կատարվել են համակարգի առաջին փորձարկումները Պարկինսոնի հիվանդությամբ մեկ եւ ցրված սկլերոզով երկու հիվանդի հետ: Ամբողջական կլինիկական փորձարկումները կկատարվեն հաջորդ տարվա սկզբում: Համակարգի ստեղծողները ցանկանում են նաեւ պարզել՝ արդյոք իրենց համակարգը կարող է օգնել նաեւ ողնուղեղի վնասվածքներ ունեցող մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում