• Latest news

Պատվաստման նոր տեխնոլոգիա. Պլաստիրներ ներարկիչների փոխարեն

10 հունվարի, 2014  11:12

Երեխաների մոտավորապես 50%-ը պատվաստվում չի ստանում ասեղի վախից եւ պատվաստման ինհալյացիոն տարբերակի ներմուծման բարդությունների պատճառով: Դա ԱՄՆ-ում հանգեցրեց գրիպի համաճարակի տարածման, հաղորդում է Fox News-ը:

Վավոտ լինելուց բացի ներարկվող պատվաստումների մյուս խնդիրը ՄԻԱՎ-ով վարակման հնարավորությունն է:Մեծ խնդիր է նաեւ այն, որ կենդանի պատվաստանյութերը պետք է սառնարանում պահվեն: Դա իսկապես խնդիր է աղքատ բազում երկրների համար, որտեղ բացակայում են սառնարանները:

Նանոտեխնոլոգիաների բնագավառում նոր բացահայտումները հանգեցրել են չորս ցենտանոց կոպեկի չափի  Nanopatch պլաստիրի ստեղծմանը, որի միջոցով պատվաստանյութը ներմուծվում է առանց ցավ պատճառելու:

Ինչպե՞ս է այն աշխատում

Պլաստիրն ունի պատվաստանյութով ծածկված հազարավոր միկրոարտափքվածքներ, որոնք թափանցում են մաշկի վերին հատվածներ եւ մաշկի խոնավության հետ շփումից արագ ձերբազատվում են՝ գրեթե վայրկենապես: Չնայած այս միկրոարտափքվածքները դեղը ներմուծում են մաշկի մեջ , այնուամենայնիվ, շատ խորը չեն թափանցում եւ չեն հասնում ցավային ընկալիչներին, ինչպես նաեւ չեն պահանջում սառնարաններ:

Կա արդյո՞ք վաճառքում

Ներկայումս տեխնոլոգիան փորձարկվում է մկների վրա, բայց հետազոտությունը շատ խոստումնալից է, 90 տոկոսանոց հաջողության երաշխիքով: Նախակլինիկական մակարդակում հաստատում ստանալուց հետո՝ Nanopatch-ը կփորձարկվի մարդկանց վրա, եւ եթե կրկին 90 տոկոսանոց արդյունք լինի, ապա այս նորարարությունը շուկա կհանվի մոտ հինգ տարվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll