Վաղաժամ ծննդաբերությունը կարող է պայմանավորված լինել որոշ հատուկ մանրէներով, ցույց են տալիս նոր հետազոտությունները:
Դյուկի բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են, որ վաղաժամ ծննդաբերությունները, որոնց ժամանակ տեղի է ունենում կանանց պտղաջրերեի վաղ արտահոսք, կարող են պայմանավորված լինել որոշ մանրէներով, ինչի պատճառով պտղապարկը կարող է բարակել եւ ի վերջո պատռվել:
Բոլոր վաղաժամ ծննդաբերությունների գրեթե մեկ երրորդը պայմանավորված են պտղապարկի վաղ պատռումով, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով BBC News-ին:
PLoS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ գիտնականները մեծ քանակությամբ մանրէներ են բացահայտել պտղապարկի պատռված հատվածում: Եթե մանրէները վաղ պատռման պատճառ են այլ ոչ հետեւանք, ապա կարելի է ռիսկի խմբի կանանց համար մշակել սկրինինգի եւ բուժման նոր մեթոդներ, պնդում են հետազոտության հեղինակները:
«Հետո մենք կարող ենք հակաբիոտիկներիով բուժել վարակված կանանց եւ նվազեցնել վաղաժամ պատռման ռիսկը»,- ասել է հետազոտության հեղինակ, Դյուկի համալսարանի Բժշկական դպրոցի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Էմի Մուրտան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում