Նոր տարվա առաջին օրը Երեւանում ծնվել է 68 երեխա

12 հունվարի, 2015  12:40

2015 թ.-ի առաջին օրը Երեւանում ծնվել է 68 երեխա։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել են Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

01.01.-11.01.2015թ., ըստ քաղաքապետարանի տվյալների, Հայաստանի մայրաքաղաքում ծնվել է 637 երեխա, որից՝ 322 տղա եւ 315 աղջիկ։ Ընդ որում երեկ՝ հունվարի 11-ին, Երեւանում ծնվել է 49 երեխա՝ 26 տղա եւ 23 աղջիկ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում