Ջուլիա Ռոբերթսը լեյկեմիայով հիվանդ տղայի մասին ֆիլմում է խաղալու

24 հունվարի, 2015  20:53

Լեյկեմիա տարած եւ համացանցում որպես Batkid հայտնի 5-ամյա Մայլզ Սքոթի մասին ֆիլմ կնկարհանեն, որում դերակատարում է ունենալու Հոլիվուդի աստղ Ջուլիա Ռոբերթսը։

Ինչպես Variety-ն է հաղորդում, ֆիլմի հիմքում կօգտագործեն Դանա Նաչմանի «Batkid Begins: The Wish Heard around the World» վավերագրական ժապավենը, որը մտադիր են ցուցարդել հունվարի 24-ին ԱՄՆ-ում կայանալիք Slamdance կինոփառատոնին։

Նաչմանը Ռոբերթսի, Լիզա Գիլան Ռոբերթսի եւ Մարիսա Յորեսի հետ ֆիլմի պրոդյուսերավորմամբ կզբաղվի։

Մայլզ Սքոթը, մի քանի տարիների ընթացքում  հիվանդ լինելով լեյկեմիայով, հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2013 թ. նոյեմբերի 15-ին Make a Wish կազմակերպությունը Սան Ֆրանցիսկոյի բնակիչների, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ տղայի համար լայնածավալ ֆլեշմոբ է կազմակերպել։ Երեխային Բեթմենի փոքրիկ զգեստ են հանձնել, իսկ «ավագ» Բեթմենի դերի համար հրավիրված դերասանը նրան բեթկիդ է անվանել (չղջիկի ձագ) եւ առաջարկել Գոթեմը միասին փրկել հանցագործներից։

Օրվա ընթացքում մի քանի հազար կամավորներ իրենց Գոթեմ քաղաքի բնակիչներ են պատկերացրել եւ պնդել, որ իրենց վտանգ է սպառնում, որը միայն Սքոթը կարող է հաղթահարել, իսկ տղան առաջադրանքներ է կատարել, որոնք նրան ոստիկանապետն է հանձնարարել։ Շատ հայտնի եւ պաշտոնական մարդիկ են ակցիային ուշադրություն դարձրել։ Մասնավորապես, Բեթկիդին փրկության խնդրանքով նախագահ Բարաք Օբաման է դիմել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում