Բրիտանացի բուժքույրը հաղթահարել է Էբոլա տենդը եւ դուրս գրվել հիվանդանոցից

26 հունվարի, 2015  10:35

Սիերա Լեոնեում Էբոլա տենդով վարակված շոտլանդացի բուժքույր Փոլին Կաֆֆերկին կարողացել է հաղթահարել հիվանդությունը, եւ նրան վերջապես հիվանդանոցից դուրս են գրել: Այս մասին հայտարարել են մայրաքաղաքի Արքայական անվճար հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ բուժքույրը դեկտեմբերի վերջից բուժում էր ստանում:

«Ես ինձ դեռ 100 տոկոսով լավ չեմ զգում, ամբողջ մարմնումս դեռ թուլություն եմ զգում, - խոսոտվանել է Կաֆֆերակին: - Այնուամենայնիվ, ուզում եմ որքան հնարավոր է շուտ տուն հասնեմ: Շատ երջանիկ եմ, որ ողջ եմ մնացել»:

Կաֆֆերակին շնորհակալություն է հայտնել Լոնդոնի Արքայական անվճար հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին: Հիվանդանոցը երկրի՝ վարակիչ հիվանդությունների բուժման գծով առաջատար բժշկական հաստատություն է:

«Ինչ էլ որ ինձ հետ պատահեր, ես հասկանում էի, որ հնարավորից լավագույն բուժումն եմ ստանում», - նշել է բուժքույրը:

Էբոլա տենդը Կաֆֆերկիի մոտ ախտորոշվել է անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին՝ Սիերա Լեոնեից Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ անց: Վերջինս այդ երկրում մյուս բժիշկների հետ Էբոլա համաճարակի դեմ պայքարին էր մասնակցում:

Հունվարի 3-ին հայտարարվել էր բուժքրոջ վիճակի վատթարացման մասին:

Փոլին Կաֆֆերկիին առողջացած հիվանդների արյան պլազման են փոխներարկել, որը, ինչպես ենթադրվում է, վարակի դեմ պայքարին օգնող հակամարմիններ է պարունակում: Բացառված չէ, որ հենց այդ փոխներարկումներն են նրա օրգանիզմին օգնել հաղթահարելու հիվանդությունը: Հիվանդին նաեւ փորձնական հակավիրուսային դեղամիջոցով են բուժել, որի անվանումը չի բացահայտվում:

Բուժքրոջ ապաքինումը եւս մեկ անգամ ապացուցում է Էբոլա տենդը կովերի օգնությամբ (http://med.news.am/arm/news/4743/kovery-karox-en-ognel-buzhel-ebola-tendy.html) բուժելու գաղափարի հեռանկարը: Նշենք, որ այդ կենդանիներից մի քանիսը կարողանում են տվյալ հիվանդության դեմ հակամարմիններ արտադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում