Կրծքավանդակի ցավերը միշտ չեն սրտի խնդիրներ մատնանշում

29 հունվարի, 2015  18:30

Եթե մարդու կրծքավանդակում ուժեղ ցավեր են առաջանում, դա միշտ չի նշանակում, որ վերջինս պետք է շտապ ստուգի սիրտը: Այսպես են համենայն դեպս ասում Penn State Medical School-ի մասնագետները:

Նրանց խոսքով, ամեն տարի բժիշկներին են դիմում կրծքավանդակի շրջանում ցավեր ունեցող միլիոնավոր մարդիկ, այնպես որ իրենք  որոշել են պարզել՝ արդյոք բոլոր այդ մարդիկ պետք է ստուգվեն սրտի խնդիրների առկայության համար: Նրանք աուսումնասիրել են այս թեմայի վերաբերյալ խոշորագույն հետազոտության տվյալները, որը մասնակի բժշկական ապահովագրությամբ 58 միլիոն մարդու տվյալներ է ներառում: Հետազոտության մասնակիցներից 421 774 մարդ վերը թվարկված ցավեր է ունեցել, որոնք ինֆարկտով պայմանավորված չեն եղել:

Նրանցից 293 788-ը ստուգել է տվել սիրտը, իսկ 127 986-ն էլեկտրասրտագրություն, կորոնար համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիա, եւ սրտի այլ շատ հետազոտություններ է կատարել: Պարզվել է, որ մոտակա 190 օրերի ընթացքում երկու խմբերում ինֆարկտով  հոսպիտալացված մարդկանց քանակը գրեթե նույնն է եղել: Մյուս կողմից նրանց շրջանում, ովքեր ամեն դեպքում սիրտն ստուգել են, ստենտավորման դիմած մարդիկ ավելի շատ են եղել:

Հետազոտողների խոսքով, պետք է ավելի շատ ուսումնասիրություններ կատարել՝ կրծքավանդակի շրջանում ցավեր ունեցող մարդկանց հետազոտելու առավել արդյունավետ մեթոդներ գտնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում