Հայաստանում 2013 թվականի 11 ամսվա ընթացքում ծնվել է 38453 երեխա

14 հունվարի, 2014  16:53

Հայաստանում 2013 թվականի 11 ամսվա ընթացքում ծնվել է 38453 երեխա։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Ցուցանիշով առաջին տեղում է մայրաքաղաքը՝  մինչեւ 2013 թ նոյեմբերի 30-ի տվյալներով Երեւանի ծննդատներում լույս աշխարհ է եկել 19732 մանուկ, եւ այս ցուցանիշը գերազանցում է բոլոր մարզերի գումարային թիվը։

Մարզային ծննդատներում 11 ամսվա ընթացքում ծնվել է 18721 երեխա։  Մարզերից առաջատարն է Արարատը՝ 2361 երեխա, հետնապահն է Վայոց Ձորը՝ 479 երեխա։

Արագածոտնի մարզում նորածինների թիվը կազմել է 1064, Սյունիքի մարզում՝ 1324, Կոտայքի՝ 2262, Արմավիրի՝ 1817, Գեղարքունիքի՝ 2305, Լոռու՝ 2620, Շիրակի՝ 3350, Տավուշի՝ 1189, Վայոց Ձորի՝ 479։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում