Մեկ շաբաթում Երեւանում ծնվել է 207 տղա եւ 195 աղջիկ

16 փետրվարի, 2015  13:13

Փետրվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում  Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4644 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 915 քաղաքացի:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ վնասվածքները:

Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 402 երեխա` 207 տղա եւ 195 աղջիկ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում