Գազավորված ըմպելիքները կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը

21 փետրվարի, 2015  16:35

Օրական մեկ կամ մի քանի գազավորված ըմպելիք օգտագործող մարդիկ իրենց իսկ ձեռքերով ենթարկում են սեփական օրգանիզմը կանցերոգեն նյութերի ազդեցության: Վերջինս, բնականաբար, նպաստում է քաղցկեղային հիվանդությունների զարգացմանը: Այս մասին են հայտնում ամերիկացի գիտնականները:

4-մեթիլիմիդազոլ բաղադրիչը (4-MEI) ձեւավորվում է մի քանի տեսակի կարամելի գույն ստանալու ընթացքում, եւ, ամենայն հավանականությամբ, իրենից կանցերոգեն նյութ է ներկայացնում: Կարամելի գույնն իր հերթին Կոկա-Կոլայի եւ մի շարք մուգ ալկոհոլային խմիչքների բաղադրիչ է: Նպանատիպ ըմպելիլքներ օգտագործող մարդիկ վտանգում են իրենց առողջությունը: 

Հետազոտելով 11 տարբեր ոչ ալկոհոլային խմիչքներում  4-MEI-ի առկայությունը՝ գիտնականներն ուսումնասիրել են դրա ազդեցությունը օրգանիզմի վրա եւ մոդելավորել գազավորված ըմպելիքների կողմից առաջացրած քաղկցեղով հիվանդանալու հավանականությունը:

«Կողմնակի այս ազդեցությունը հասարակական առողջության համար վտանգ է ներկայացնում եւ բարձրացնում է կարամելի գույնի բաղադրիչի՝ գազավորված ըմպելիքի արտադրությունում օգտագործելու նպատակահարմարության հարցը», -նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Քիվ Նեչմենը, Johns Hopkins Center for a Liveable Future-ից (CLF):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում