Առնետները ժանտախտ չեն տարածե՞լ

24 փետրվարի, 2015  22:01

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ միջին դարերում Արեւմտայն Եվրոպայում մոլեգնող բուբոնային ժանտախտի պանդեմիայի պատճառն իրականում առնետները չեն եղել, ինչպես մինչ օրս ընդունված էր կարծել, այլ մի փոքր այլ տեսակի մանր կրծողները՝ ավազամկները: Համապատասխան հոդվածը լույս է տեսել ԱՄՆ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ «սեւ մահ» անվանումը ստացած այս հիվանդության տարածումը ժամանակային առումով սերտորեն կապված է Կենտրոնական Ասիայում տաք եւ խոնավ եղանակի հաստատման հետ:

Այս պայմաններում էլ շեշտակի աճել է ավազամկների եւ դրանց վրա ապրող տիզերի պոպուլյացիան: Հենց դրանք էլ, ինչպես նշում են գիտնականները, ժանտախտի հարուցիչի դեր են խաղացել՝ վարակելով «մետաքսյա ճանապարհով» ճանապարհորդող առեւտրականներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում