Պիլատեսը կարող է սուր գլխացավի պատճառ դառնա՞լ

27 փետրվարի, 2015  18:14

Պիլատես վարժությունների համակարգը մարդկանց ավելի ճկուն ու ուժեղ է դարձնում, համարվում է առողջության համար շատ օգտակար: Սակայն վերջերս Journal of Medical Case Reports ամսագրում հրապարակվել է 42-ամյա բրիտանուհու պատմությունը, ում մոտ այս վարժությունների պատճառով սուր գլխացավեր են սկսվել:

Կինը, ում անունը չի նշվում, առաջին անգամ պարանոցի շրջանում սուր ցավ զգաց վարժություններից մեկի ընթացքում, իսկ մշտական գլխացավը սովորաբար սկսվում է վարժությունների մեկնարկից մեկ ժամ անց: Ինչպես պատմեց կինը Արքայական քոլեջի հիվանդանոցի բժիշկներին, գլխացավը մի փոքր մեղմվում էր պառկելու դեպքում, սակայն

Երբ կինն ի վերջո դիմեց թերապեւտին, վերջինս նրա մոտ պարանոցի մկանների վնասվածք ախտորոշեց ի եւ ցավազրկող եւ մկանները թուլացնող միջոց նշանակեց: Սակայն կնոջ գլխացավը չէր անցնում, եւ «վնասվածքից» չորս շաբաթ անց նա դիմեց Արքայական քոլեջի հիվանդանոց: 

ՀՏ-ն եւ ՄՌՏ-ն հեղուկով լցված մի քանի հյուսվածք արձանագրեց ողնաշարից եւ գլխուղեղից ոչ հեռու: Պարզել այն տեղը, որտեղից հոսում էր հեղուկը, չհաջողվեց, սակայն կինը կարողացավ բուժվել շնորհիվ անկողնային ռեժիմի եւ հակաբորբոքայինների:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում